Jump to content

Երկի՛ր իմ վես...

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Երկի՛ր իմ վես...
Աղբյուր՝ Անսաստ երկիր (բանաստեղծություններ), Երևան, «Նովել» հրատ., 2025, 96 էջ, տպ. 150 օր. (էջ 8)։

***



Երկի՛ր իմ վես,
երկի՛ր հպարտ,
ամրապինդ ու հրաշապարտ,
այս ինչպե՞ս մեր միտքը խամրեց,
ոգին նվաց ու կարկամեց`
եռագույնիդ գույներն ամեն
խառնվեցին-գունատվեցին,
դարձան անգույն,
գորշ ու դժգույն,
գորշ ու տգույն,
գորշ ու ...նկուն:

Ո՜ւր մնաց մեր միտքը ճկուն։

Ի՞նչ անենք մենք երկրում ավեր,
ինչպե՞ս դարձանք մենք տնավեր...

Հարցե՜ր,
հարցե՜ր,
որ էլ չունեն պատասխաններ...

Խլեց մեր տունն ու ապագան...
(շուն՝ շան որդի,
եթե ոչ մենք`
որդը մի օր քեզ կփրթի)...

Ո՜վ պիտի մեզ պատասխանի,
թե՞ սպասենք,
ատամները սեղմած իրար,
էլի՛ մի նոր... հարյուր տարի՞։

29.10.2023 թ., Երևան Շենգավիթ