Երկուսըս էլ ճնշված կյանքի խաչի տակ․․․

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Երկուսըս էլ ճնշված կյանքի խաչի տակ․․․

Ալեքսանդր Ծատուրյան


Երկուսըս էլ ճնշված կյանքի խաչի տակ,
Երկուսըս էլ ճակատագրից հալածված —
Մենք կյանքի մեջ ժառանգել ենք մի վիճակ.
Եվ մի՛ վիշտ է մեր սրտերին ծանրացած…

Օ՜, տո՛ւր ձեռքըդ… թող մեր անհույս արցունքներ
Բուռըն սիրով իրար խառնվին, միանան.
Գուցե, ընկեր, մեկտեղ տանջվող մեր սըրտեր
Մի նոր ուրախ կյանքի աղբյուր մեզ բանան…
11 փետրվարի 1895 թ.