Զօրութիւն սուրբ Խաչի
Արտաքին տեսք
Զօրութիւն սուրբ խաչի քո Քրիստոս. որ կանգնեցեր ի փրկութիւն աշխարհի. սա պահեսցէ զմեզ յամենայն փորձութենէ:
Քանզի ի սմա բարձրացար Աստուած. եւ ի սմա հեղեր զպատուական սուրբ զարիւնդ. սա պահեսցէ զմեզ յամենայն փորձութենէ: Եւ զքո միւսանգամ զգալուստդ նշանաւ խաչի քո ցուցեր աշխարհի. սա պահեսցէ զմեզ յամենայն փորձութենէ: