Էլի միտս եկան հայոց քաջերը… (Ջիվանի)
Արտաքին տեսք
Էլի միտս եկան հայոց քաջերը…
- * *
Էլի միտս եկան հայոց քաջերը,
Այսօր քաջ Վարդանը մոտս է հարկավոր,
Ձեռքներն առած ուրախության խաչերը՝
Հայոց խրախճանը մոտս է հարկավոր։
Արտաշեսն է հայոց մեծ սարի նման։
Նա անմաշ սիրտ ուներ լեռ քարի նման,
Հերծողը թշնամուն ոչխարի նման
Անվախ գայլ Վահանը մոտս է հարկավոր։
Ջիվան, կանչե քաջ Վարդանը, Սմբատը,
Գովե նրանց անբիծ և սուրբ հավատը,
Պարթև, Արշակ և Վաղարշակ, Տրդատը,
Երևանդյան Տիգրանը մոտս է հարկավոր։