Jump to content

Էլ չունիմ (Ջիվանի)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Էլ չունիմ
Պիտի գա՞ արդյոք

Էլ չունիմ


Վաղ հոգեկան մխիթարանք ես ունեի, էլ չունիմ,
Կայծ ու աշխույժ, եռանդ ու ջանք ես ունեի, էլ չունիմ.
Հոգսերս ինձ ժանգի, ցեցի պես մաշեցին սիրտս, հոգիս,
Ոսկու նման սիրելի կյանք ես ունեի, էլ չունիմ։

Վարք ու բարքս առաքինի, արդարոց համեմատ էր,
Մարդ էի՝ թե սխալվեի, սիրտս ինձ կընախատեր,
Մեկ ժամանակ շատ լավ էի, հավատս անարատ էր,
Սուրբ ու մաքուր վառ խղճմտանք ես ունեի, էլ չունիմ։

1902