Jump to content

Էպիտաֆիա (Վարդան Հակոբյան)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԷՊԻՏԱՖԻԱ

Նա շատ էր ուզում բանաստեղծ լինել,
        բայց ընդամենը բառահեղձ եղավ,
Գրիչ առնելիս՝ բառերին քծնող,
        բառերը կրծող, բառի ցեց եղավ,
Դեռ ջահել-ջիվան՝
        թույնը նրանում այնքան շատացավ,
Որ, աչքը ճամփին փառք ու պաշտոնի,
        ինքն իր ներսում մաղձահեղձ եղավ։