Էջի քննարկում:Հայ-թուրքական կնճիռը.pdf/109

Page contents not supported in other languages.
Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Ուղղագրություն[խմբագրել]

Հարգելի @Namastucci, շնորհակալություն Հայերեն Վիքիդարանում սրբագրումներ կատարելու համար։ Միայն թե մի նկատառում. սրբագրելիս թողնում ենք նույն ուղղագրությունը, որով գրված է տվյալ ստեղագործությունը։ Տվյալ դեպքում 1924 թվականին լույս տեսած գործը գրվել է այն ժամանակվա ուղղագրությամբ, որն էլ պետք է թողնենք։ Շնորհակալություն. --Ջեօ 17:29, 24 Դեկտեմբերի 2022 (UTC)[reply]

Հարգելի @GeoO, շնորհակալություն ձեր նկատառման համար: Իսկ ի՞նչ անենք, եթե ես համաձայն չեմ այդ քաղաքականության հետ:--Namastucci (քննարկում) 17:58, 24 Դեկտեմբերի 2022 (UTC)[reply]
Հարգելի @Namastucci, ցավոք սրտի այդ կանոները հիմնաքարային են բոլոր Վիքիդարաններում։ Միայն մեկ տարբերակ կարող եք առաջարկել. գտնել այս ստեղծագործության հայերեն արդի ուղղագրությամբ տարբերակը, համոզված լինել, որ այն որևէ հեղինակային իրավունք չի խախտում, տրամադրել ինձ թվայնացված տարբերակը, կփորձեմ տառաճանաչել, ինդեքսը կստեղծեմ և Դուք կկարողանաք սրբագրել։ --18:15, 24 Դեկտեմբերի 2022 (UTC) Ջեօ 18:15, 24 Դեկտեմբերի 2022 (UTC)[reply]
Իսկ ո՞րտեղ է գրված ձեր նշված կանոնը: Հղումը կտա՞ք: Namastucci (քննարկում) 18:22, 24 Դեկտեմբերի 2022 (UTC)[reply]
@Namastucci, ընդունված մոտեցում է բոլոր Վիքիդարաններում։ Սրբագրվում է այնպես, ինչպես եղել է բնագրում՝ պահպանելով նույնիսկ հեղինակի արած ուղղագրական, կետադրական և այլ սխալները։ Վիքիդարանը ոչ թե ինչ-որ բան ուղղելու, այլ եղածը արտացոլող նախագիծ է։ Եթե ցանկանում եք Վիքիդարանում ստեղծել «Հայ-թուրքական կնճիռը» գործը հայերեն ժամանակակից ուղղագրությամբ, առանձին էջ ստեղծեք, որտեղ կարող եք ներառել մոդիֆիկացիան, բայց այս ինդեքսի էջերը պետք է արտացոլեն բուն ստեղծագործության ուղղագրությունը։ --Ջեօ 09:34, 25 Դեկտեմբերի 2022 (UTC)[reply]
Հայ-թուրքական կնճիռը (հայերեն ժամանակակից ուղղագրությամբ) էջի ստեղծումը համարում եմ ընդունելի, կզբաղվեմ դրանով: Շնորհակալություն: Namastucci (քննարկում) 12:53, 25 Դեկտեմբերի 2022 (UTC)[reply]
Պետք է արդեն կամաց-կամաց տեղափոխել բովանդակությունն այդ էջ կամ Ձեր սևագրություն, որպեսզի մոդիֆիկացված էջերը կարողանամ ջնջել։ --Ջեօ 14:50, 25 Դեկտեմբերի 2022 (UTC)[reply]