Էջ:Ազգային վերածնությոն մեծ կոչը 3.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ու նորից երկրում կանգնում էր նորոգված Իսրայելի ժողովուրդը։

Մեր ժողովրդից էլ երկար դարերի տառապանքից ու տանջանքից հետո թեև գրեթե ոսկորն է մնացել ցրված աշխարհքի երեսովը մին, բայց մեր ոսկորն էլ էն ոսկրիցն է, որ ընդունակ է կյանք ու շունչ առնելու ու վերկենալու մարգարեական ձայնի վրա։ Եվ ահա մեզ էլ էսօր կանչում է մեզ գիր ու գրականություն տվողների Սահակ―Մեսրոպի ու նրանց հոգեշունչ հետնորդների, մեր բազմաթիվ հոյակապ ուսուցիչների ու գրողների միահամուռ մարգարեական ձայնը։ Եզեկիելի ձայնի նման,― «Եւ տաց զոգի իմ ի ձեզ, և լինիջիք կենդանի, և եդից զձեզ երկրի ձերում»․․․

Եվ ամեն մի հայ պիտի լսի էս մարգարեական ձայնը հայոց գրի ու գրականության մեծ տոնի օրը ու պիտի թնդա էս ձայնից։