Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/234

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ահա մի երիտասարդ մայր, որ սեղմել է
կուրծքին հիւանդ զաւակի գլուխը ու՝ աչքերը լի
արտասուքով աշխատում է մեղմացնել փոքրիկի
ցաւը իր մայրական գուրգուրանքներով. կարող
է այս կինը վախ առնել էսպերանտօ բառարանից
այն մտերիմ է այն անվերջ նուրբ, հոգուց պոկած
խօսքը, որ արտայայտէր իր անհուն սէրը, վիշտն
ու կարեկցութիւնը:

Մի ուրիշ երիտասարդ - այս անգամ մի այր
մարդ — համբուրելու տենչից բռնկուած, երկինք
ու երկիր վկայ է կանչում, որ սիրում է մի
քիչ տատանուող օրիորդին աւելի, քան կարող են
սիրել «քառասուն հազար եղբայրներ» միասին
վերցրած եւ այդպէս սիրելու է մինչեւ վերջին
շունչը... Հը հաւատա՞յ օրիորդը — թող որ
Գրեթխենի չափ պարզամիտ ու Ջուլլետայի պէս
բոնկուող լինի նա - կապաւինի այս երդման,
եթէ երկինքն ու երկիրը, սէրն ու վերջին շունչը
էսպերանտօ լեզուակ են ասուած:

Զօրավարը — պատերազմի դաշտում, վճռական
ժամին - կոչ է ուղղում զինուորներին՝
կանգուն մնալ, յաղթել կամ մեռնել հայրենիքի
համար: Էսպերանտոն կարո՞ղ է ասել այդ խօսքը,
որ պիտի զարնէ մարդկանց սրտերին ու մոռացնել
տայ ապրելու անխորտակելի բնազդը:

Շիրակի գիւղացին կռւում է հարեւանի հետ,
որ աւերել է իր արտը կամ զարկել, կոտրել է եզի
ոտը, — կռւում է ու թեթեւացնում սիրտը հո–