Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/37

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

առնեայ»: Եւ «քրիստոնեայ» ասելով լուսաւորչական
Հայր բաժանում է իրան ոչ միայն մահմեդականներից
կամ հրեաներից, այլ նաեւ, քրիստոնեայ
կաթոլիկներից, քրիստոնեայ բողոքականներից:

Յաճախ կարող էք լսել, թէ այսինչ գիւղում
այսքան տուն «Հայ» կայ, այսքան տուն «կաթոլիկ»
եւ այոքան տուն «բողոքական»: «Հայ» բառը,
ազգութիւն պիտի ցոյց տար, հակադրւում
է «կաթոլիկին» ու «բողոքականին», որ սոսկ դաւանական
տերմիներ են:

Եթէ մի հայ ընդունում է մահմեդականութիւնը,
ասում են՝ թուրքակալ, այսինքն թուրք
դարձաւ: Որոշ ծիսակատարութեան ենթարկուելուց
յետոյ, մարդը դադարում է «հայ» լինել,
դառնում է «թուրք»:

Ազդը նոյնացւում է կրօնական դաւանանքի
հետ: Բայց իրականութիւնը չի արդարացնում
այդպիոի նոյնացում, իրականութիւնը ցոյց է
տալիս, որ ազգն ու եկեղեցին տարբեր միութիւններ
են:

Գրականութեան մէջ չկայ քրիոտոնեայ ազգ
(կան քրիստոնէութիւն դաւանող տարբեր ազգեր
միայն), չկայ բուդդայական ազգ, մահմեդական
ազգ, ինչպէս չկան նաեւ կաթոլիկ ազգ, բողոքական
ազգ, օրթոդոքս ազգ...

Անգլիական ազգը կազմող մարդիկ պատկանում
են մասամբ կաթոլիկ եկեղեցուն, մասամբ