Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/38

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բողոքական (իր ճիւղաւորութիւններով): Նոյնը
եւ գերման ազգը, նոյնը եւ ֆրանսիականը։ Հայ
մարդիկ ոչ միայն լուսաւորչական են, այլ նաեւ
բողոբական, կաթոլիկ:

Միւս կողմից՝ միեւնոյն կաթոլիկ եկեզեցուն
պատկանում են տարբեր ազգութիւնների մարդիկ,—
իտալացիներ, ֆրանսիացիներ, իրլանդացիներ,
լեհեր։ Օրթոդոքս եկեզեցուն՝ ռուսներ,
յոյներ, բուլղարներ, վրացիներ: Մահմեղական
կրօնը դաւանամ են արաբներ, թուրքեր, պարսիկներ,
քուրդեր, հնդիկներ:

Այսինքն՝ մի ազգ — տարբեր դաւանանքներէր
բաժանուած, մի դաւանանք — տարբեր ազգեր
միացրած:

Բոլոր հասկացողութիւնների կատարեալ յեղաշրջում
կը լինէր, եթէ Բաւարիայի գերմանացուն
ազգայնօրէն անջատէինք Բրանդենբուրգի
գերմանացիից ու միացնէինք Նյորմանդիայի ֆրանսիացու
հետ այն պատճառաբանութիւնով, որ
երկուսն էլ կաթոլիկ են, իսկ բրանդենբուրգցին
լութերական է: Կամ Մկրտիչ Խրիմեանին ազգայնօրէն
անջատէինք Ղեւոնդ Ալիշանից ու միացրնէինք
ամբողջվին ռուսացած հանգուցեալ իշխան
Աբամելիք Լազարեւի հետ այն պատճառաբանութիւնով,
որ երկուսն էլ լուսաւորչական են,
իսկ Ալիչանը կաթոլիկ է:

Ազգը կրօնական համայնք չէ եւ կրօնական
համայնքը ազգ չէ: