Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/102

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

զանգուածների աշխատակցութեան՝ անկարող են:
Լեզուն չի կարող շնչել ու ապրել խուցերի մթութեան
ու լռութեան մէջ, անհատ գրագէտները
ջանքերով: Լեզուն պահանջում է բաց երկինք, ընդարձակ
տարածութիւններ, առատ լոյս, մեծ
բազմութիւններ, կեանքի եռուզեռ, շարժում ու
պայքար:

Եթէ լատին լեզուն, զրկուած իրան սնունդ
տուող ազգային ստեղծագործութիւնից, այնուամենայնիւ
կարողացաւ պահել դարերով իր դիակային
գոյութիւնը ու չանհետացաւ ի սպառ, դրա
համար երկու զօրեղ պատճառներ կային:

Մէկ որ, լատին լեզուն կատակել էր իր մէջ
անհուն հարստութիւն, դասական աշխարհի ամբողջ
քաղաքակրթութիւնը: Հռովմին ժառանգող
երիտասարդ ժողովուրդները որքան էլ բարբարոս
լինէին չէին կարող անտես թողնել կամ հրաժարուել
այդ բացառիկ մեծ գանձից: Հռոմի
լեզուն անսպառ շտեմարան էր մշակութային ամէն
տեսակ արժէքների, քաղաքակրթութեան առատ
ու միակ աղբիւր. անցեալից մնացած թափն
էր, ինէրցիայի ոյժը, որ պահում էր նրան կանգուն:

Երկրորդ՝ պատմական ասպարէզ իջնող նոր
ժողովուրդները չունէին այնպիսի լեզու, որը կարողանար
փոխարինել լատիներէնը, կարողանար
իւրացնել դասական աշխարհից մնացած բարձր ու
բարդ քաղաքակրթութիւնը. լատիներէնը իր ճոխ