Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/103

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բառարանով ու հոյակապ քերականութիւնով
շարունակում էր մնալ գրքերի մէջ ու դպրոցներում,
որովհետեւ դեռ չկար իրան փոխարինելու
ընդունակ գրական լեզու։

Բայց թէ այդ լեզուն նոր ժողովուրդների
համար դիակացած գործիք էր միայն եւ ոչ կենդանի
օրգան,— դրան ապացոյց է այն ուշագրաւ
փաստը, որ ամբողջ միջին դարերի ընթացքում ոչ
մի արժէքաւոր բանաստեղծական երկ չէ յօրինուած
լատին լեզուով: էդդայի մելամաղձոտ երգերը,
Արտուր թագաւորի ու նրա Կլոր Սեղանի
պատմուածքները, Նիբելունգների մեծ ողբերգութիւնը,
Ռոլանի վէպը, սպանական ռոմանցերոները,
պրովանսալական տրուբադուրների սիրաբանութիւները,-
սրանցից ոչ մէկն էլ չի երգուած
ու չի պատմուած լատին լեզուով, թէեւ այդ ժամանակ
գրականութեան մէջ եւ դպրոցներում
միահեծանօրէն տիրում էր լատինեէէնը։ Մեռած
լեզուն անկարող էր այլեւս արտայայտել կենդանի
մարդկանց ապրումներն ու յուզումները. նոր
ազգերը նոր խօսքեր ունէին ասելու եւ այդ նոր
խօսքերի համար հարկաւոր էին նոր լեզուներ:
Կրիմհիլդա թագուհին ու Տրոնեդեցի Հադենը չէին
կարող տեղաւորել իրունց գոթական վայրագ հոգին
Վիրդիլիոսի դասական տիրադների մէջ, սրանց
պէտք էր նոր կազմակերպուող գերմաներէնը,-
մի բարբարոս լեզու, մի մանկական թոթովունք,
որ չունէր ի հարկէ ծերացած լատինե–