Jump to content

Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/109

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ժամանակ (թերեւս այս Էր պատճառը, որ Արամ թագաւորի հանճարէղ ծրագիրը դարերով մնաց անիրագործելի). շատ աւելի պարզ ու մատչելի բան է՝ լեզուի փոխարէն գլուխը կարել։

Քաղաքակիրթ պետութիւնների համար անգործադրելի Է այդ զուտ թուրքական մեթոտը։ Այնտեղ, ուր թուրքը սուր Է քաշում ու արիւն հոսեցնում, գերմանացին (եւ նոյնիսկ ռուսը) հարկադրուած (քաղաքականութիւն բանեցնելու։ Այսպիսով, ծրագրւում է կազմակերպւում ու յամառօրէն իրականացւում լեզունէրը պապանձեցնելու անարիւն գործողութիւնը:

Լեզուների պայքարը դառնում է մի նոր ու զօրեղ քաղաքական գործօն: Թէ միջ-պետական կեանքում եւ թէ մանաւանղ պետութիւնների ներսում ամէն մի լեզու աշխատում է ապահովել իր գոյութիւնը ու անարգել զարգանալու հնարավորութիւնները. ապա աշխատում է ընդարձակել սահմանները, նուաճումներ անել, կլանել ու սեփականացնել օտար տարրեր։ Պայքարը անարիւն է բայց շատ կրքոտ ու անողորմ:

Ոչ միայն պետական պաշտպանութիւնից զուրկ, հալածուած ու վտանգի ենթարկուած ազգութիւնները, այլ ամենազօրեղներն իսկ չափազանց նրբազգաց ու խանդոտ են լեզուի վերաբերմամբ:

Ահա մի թարմ օրինակ: Անցեալ տարի, երբ ծրագրւում էր մի մեծ միջպետական համագու–