Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/110

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մար Վաշինգտոնում, Ֆրանսիական Ակադեմիան
դիմեց իր կառավարութեան մի ուղերձ–բողոքով:
Տեղեկութիւն էր ստացուել, թէ համագումարի
պաշտօնական լեզուն լինելու Է անգլիերէնը եւ
ա՛յս էր ահա, որ վրդովեցրել էր քառասուն «անմահների»
ողիմպիական հանգիստը։ Ակադեմիան
բողոքում էր ֆրանսական լեզուի այս աննախընթաց
իրաւազրկութեան դէմ եւ պաշտպանութիւն
էր պահանջում կառավարութիւնից: Վարչապետ
Բրիանը հանգստացրեց ակադեմիկոսներին,
հաւաստիացնելով, որ ֆրանսիական կառավարութիւնը
երբեք չի համաձայնի մասնակցելու այնպիսի
մի համագումարի մէջ, ուր ըստ պատշաճի
յարգուած չլինեն ֆրանսերէնի իրաւունքները:

Չպէտք է կարծել, թէ այս բողոքն ու այս հպարտ
յայտարարութիւնը տեղի ունեցան այն
պատճառով միայն, որ ֆրանսիական Ակադեմիայում
բազմած ծերուկները — անուղղելի չովէններ
են եւ որ Բրիանի կառավարութիւնը - բուրժուական
կառավարութիւն էր: Յիշում եմ, 1011 թուին
(թէ՞ 12ին) հանգուցեալ Ժօրէսը՝ ֆրանսիական
սոցիալիստների մեծանուն պարագլուխներից մէկը
մի ժեստ արաւ, որ ճիշդ նոյն հոգեբանութեան
արտայայտութիւնն էր: Պրուսիական քաղաքներից
մէկում հաւաքուած էր մի բանուորական
համագումար, ուր պիտի խօսէր նաեւ Ժօրէսը:
Ոստիկանութիւնը պահանջ դրեց, որ խօսի
գերմաներէն. Ժօրէսը պատասխանեց, որ գերա—