Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/114

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ներ, առասպելներով զարդարուած, — այնպէս,
ինչպէս կարող է ըմբռնել ու պատկերացնել իր
անցեալը մի նահապետական, կէս—վայրենի
հասարակութիւն: Թո՛ղ այս պատմութեան երեք քառորղը
բանաստեղծութիւն - այսուամենայնիւ
նա անհրաժեշտ է հաւաքական կեանքին
տեւողութիւն տալու համար: Քուրդի աշիրէթային
գիտակցութիւնը վառ պահելու համար, նրա
երգերն ունեն նոյն նշանակութիւնը, ինչ ունեցել
է միջինդարեան հայութեան համար Խորենացու
գրած ազգային մեծ վէպը:

Անցեալի գիտակցութիւնը ազգային գոյութեան
հիմնական պայմաններից մէկն է:

Ազգը տեւողական երեւոյթ է: Նա միացնում
է անհատներին ոչ միայն տարածութեան մէջ, այլ
եւ ժամանակի ընթացդում: Հայ ազգը հաւաքականութիւն
է, որ ի մի է կապում ոչ միայն այսօր
գոյութիւն ունեցող հայ մարդկանց, այլ նաեւ
ներկայ սերունդը անցեալ ու գալիք սերունդների
հետ։ Ազգերի կեանքը շատ աւելի երկարատեւ է,
քան անհատի կեանքը, եւ այդ երկարատեւութիւնը
կարող է իրականանալ միայն պատմութեան
միջոցով:

Պատմութիքւնն է, որ էնձ հայ է արել եւ պատմութիւնն
է, որ պահում է ինձ հայ, կապում է
ազգայնօրէն ուրիչ հայ մարդկանց հետ՝ ժամանակի
ու տարածութեան մէջ:

Եթէ՝ պատմութեան հետ անբաժան, ես գործադրում
եմ «յիշողութիւնդ ու «գիտակցութիւն»