Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/119

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նենալ ճիշդ նոյն կենցաղը, թէեւ պատկանելիս
լինեն նոյն ազգութեան:

Բայց՝ հատուածային բաժանումներից դուրս
ու վեր՝ կան պայմաններ, որ ընդհանուր են եթէ
ոչ բոլոր հատուածներին ու անհատներին առանց
բացառութեան, գէթ ազգը կազմող մեծ զանգուածներին,-
այն զանգուածներին, որ բնորոշում
են ազգը կազմում ու ներկայացնում ազգային
տիպարը:

Եւ հասկանալի է, որ այսպէս պիտի լինի, որովհետեւ
ազգը՝ իբրեւ ամբողջութիւն, կապուած
է որոշ աշխարհագրական վայրի հետ, ունի իր ետեւը
որոշ պատմութիւն, որոշ մշակոյթ ու կանգնած
է քաղաքակրթութեան որոշ աստիճանի վրայ,

Ռուսը ընդհանուր առմամբ դուշտի բնակիչ
է. հայը՝ բարձր սարահարթերի, լեզգին՝ ապառաժոտ
լեռների. նորվեգիացին ու ֆինը հիւսիսի
բնակիչներ են. սպանացին ու իտալացին՝ հարաւի
լիթուինը անտառների զաւակ է. հոլանդացին՝
ճահճային մարգագետինների. արաբը՝ աւազոտ
անապաաների: Ռուսը հողագործ է, քուրդը
խաչնարած, բելգիացին՝ գործարանային արդիւնաբերող,
հրեան՝ վաճառական ու սեղանաւոր:
Ֆրանսիայում գերիշխող, ազգը գունաւորող
դասակարգը մանր բուրժուազիան է, Բուլղարիայում
եւ Սերբիայում՝ գիւղացիութիւնը, Քրդաստանում
ու Վրաստանում (Մեծ Պատերազմից առաջ)՝
տոհմային ազնուականութիւնը, Թիւրքիա–