Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/121

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ու ամէն պայմաններում՝ ունի նոյն կենցաղը:
Բայց կարելի է ասել, որ հայ ազգի հիմնական
մասը ունի մի կենցաղ, որ յատուկ է իրան ու
տարբերում է տիպար—հային իր հարեւան ոչ–հայից:

Եւ այնքան կենսունակ երեւոյթ է ազգային
կենցաղը, որ գտնում է իր արտայայտոլթիւնները
նոյնիսկ շատ հեռաւոր, կենտրոնական զանգուածներից
անջատուած կամ միմեանցից խիստ
տարբերուող հատուածների մէջ:

Վրաստանում դարերով ապրած հայ դաղութները
պահել են ու դեռ այսօր էլ ունեն սովորութիւններ,
որ ընղհանուր հայկական են նոյն սովորութիւնները
կը գտնէք Լօռի, Շիրակ կամ Ալաշկերտ):
Հեյդելբերդի համալսարանում փիլիսոփայութեան
դոկտորի աստիճան ստացած հայ
մտաւորականը սիրում է նոյն երգերն ու նոյն պարերը,
ինչ եւ Աբարանի անգրագէտ, կէս—վայրենի
Հովիւը: Եկեղեցական մեղեդիներն ու պատարագի
երգեցողութիւնը հաւասար հաճոյքով լսում
են ե՛ւ բարեպաշտ դասը, ե՛ւ անաստուած թոռը:
Փարիզում ապրող հայ միլիոնատէրը՝ երբ ուզում
է մի ընտիր ճաշ ուտել պատուիրում է դոլմա
կամ կոլոլակ ու այդ օր տիկինը ինքը իջնում է
խոհանոց: Ընտանեկան կապակցութեան շեշտուած
ամրութիւնը, ընտանիքի սէրը, մեծին յարգելը,
հօր ու զաւակի, հարսի ու սկեսուրի, փեսայի ու
զոքանչի փոխյարաբերութիւնները՝ խոշոր չափե–