Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/127

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նութեան համար եւ ուր կարողանում էին՝ խեղդում
էին անխնայօրէն ոչ-Հրեաների մրցակցութիւնը:
Ուկրանացիները կիեւում կամ Խարկովում
չէին գնում ռուսական թատրոն, մալօռոսական
«սվիտկա» էին հագնում ու բեխերը երկարացած
թափում a la Շեւզենկօ...

Ուրիշ պայմանների մէջ այս արտայայտութիւնները
պէտք էր որակել իբրեւ շօվինիզմ։
Բայց եթէ հաշուի առնել այն պետականօրէն կազմակերպուած
հալածանքները, որին ենթարկուած
էին ցարական Ռուսաստանում ոչ—ռուս ազգութիւնները,
գնահատութիւնը արդէն տարբեր պիտի
լինի:

Թիւրիմացութիւնների տեղ չտալու համար,
աւելորդ չի լինի մի քիչ կանգ առնել այս խնդրի
վրայ:

Անհերքելի է, որ ազգութիւնները - եւ ոչ
միայն թոյլերը, ճնշուածները, այլ նոյնիակ ամկնից
զօրեղները, տիրապետողները - ազատ չեն
շօվինիզմից։ Շօվինիզմը ազգային ինքնագիտակցութեան,
ինքնագնահատման ու ինքնայարգանքի
այլասերուած, չափազանցուած ու հիւանդոտ արտայայտութիւնն
է, նրա ծաղրանկարը։ Առօրեայ
կեանքում արտայայտւում է զանազան մանր—մունրը
համետարար անմեղ ու յաճախ զաւեշտական
երեւոյթներու մէջ: Բայց պատահում է, որ ընդունում
է այնպիսի այլանդակ, վայրենի ու նոյնիսկ
ոճրային չափեր ու ձեւեր, որ իրաւացիօրէն զըզ–