Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/129

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գասիրութեան» ու «ազգամոլութեան» միջեւ,
սահմանները այնուամենայնիւ գոյութիւն ունեն եւ
«սէրն» ու «մոլութիւնը» տարբեր բաներ են, -
ճիշդ այնպէս, ինչպէս տարբեր են որեւէ օրգանիզմի
առողջ ու հիւանդ վիճակը, թէեւ շատ էլ
դիւրին չէ գծել այն սահմանը, որը բաժանում է
առույգութիւնը հիւանդութիւնից։

Մարդու սիրտը անընդհատ բաբախում է եւ
պէտք է որ բաբախի, որպէսզի մարդը կարողանայ
ապրել։ Բայց եթէ սրտի բաբախումը, նրա
ուժգնութիւնն ու արագութիւնը, անցնում է որոշ
չափերից դէնը, նա ինքը դառնում է սպառնալիք
կեանքի համար:

Ո՞րն է նորմալը, առողջը: Դա կախուած է
օրգանիզմից եւ նրա դրութեան պայմաններից: Երեխայի
կամ կնոջ օրգանիզմը պահանջում Է տարբեր
արագութեան բաբախում, այր մարդուն կամ
ծերինը՝ տարբեր: Յետոյ՝ միեւնոյն մարդը, երբ
հանգիստ քնած Է անկողնում, ուրիշ զարկերակ
ունի, քան այն ժամանակ, երբ վազում Է սարն ի
վեր կամ ձմրան ցուրտին փայտ Է կոտրում: Այս
եւ շատ ուրիշ հանգամանքներ հաշուի Է առնում
ուշադիր բժիշկը, երբ փորձ Է անում զարկերակով
որոշելու մարդու առողջական վիճակը: Նոյն
զարկերակը, տարբեր պայմաններում, տարբեր
պիտի մեկնուի:

Սեռային յուզումը քսան տարեկան երիտասարդի
համար բնախօսական երեւոյթ Է, առողջ