Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/130

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վիճակի նշան։ Բայց եթէ նոյն յուզումը ունենում
է ութ տարեկան երեխան - դա արդէն հիւանդութիւն
է:

Երբ շունչը ժանիքներն է ցոյց տալիս, մռնչում
է սպառնալի ու չի թողնում, որ կատուն
մօտենայ այն անկիւնին, ուր պառկած են իր նորածին
լակոտները կամ պահած է իր ուտեստը
- սա կենսական առողջ բնազդ է, առանց որի
շունը չի կարող պահպանել իր ու իր սերունդի
գոյութիւնը: Բայց եթէ նոյն շունը, փրփուրը
թերանին, վազում է փողոցներով ու կծում ամէն
պատահողին անխտիր, - սա արդէն կատաղութեան
հիւանդութիւն է:

Ազգային գիտակցութիւնն ու սրանից անհրաժեշտօրէն
բխող ազգասիրութիւնը - ազգերի
ֆիզիոլոգիան (բնախօսութիւնը) է, առողջ կեանքի
հետեւանք ու պայման: Շօվինիզմը - նրանց
պատոլոգիան - հիւանդաբանութիւն է, հիւանդ
վիճակի արտայայտութիւն:

Շօվինիզմը բացասական երեւոյթ Է ոչ միայն
միջազգային փոխյարաբերութիւնների ու մարդկային
համակենակցութեան տեսակէտից, այլ
նաեւ զուտ ազգային կեանքի համար:

Ապրելու ու բարգաւաճելու համար՝ ազգերը
կարիք ունեն փոխադարձ օգնութեան ու բարեացակամ
համագործակցութեան, - ճիշդ այնպէս,
ինչպէս անհատները կարիք ունեն ազգային օգնութեան:
Մարդկութիւնը ազգերի հաւաքակա–