Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/131

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նութիւն։ ՇօվԷնիզմը - ազգային ինքնյարգանքի
ու ազգային եսապաշտութեան այդ հիւանդոտ
արտայայտութիւնը - անկարելի է անում կամ
շատ դժարացնում ազգերի համակենակցաթիւնը
ես դրանով իսկ մեծապէս վնասում ազգային
շահերին։

Հայը կարող է այսօր ծանր վէճ ունենալ ու
զէնքով ընդհարուիլ թուրքի, քուրդի, թաթարի
կամ վրացու հետ: Բնական Է, որ կռուի ընթացքում
նա սնուցանի ու բորբոքի իր սրտի մէջ
թշնամական զգացումներ հակառակորդի հանդէպ:
Բնական է, անխուսափելի է մասամբ իսկ
անհրամեշտ, որ կռուի ընթացքում աչառու եւ
կողմնապահ լինի, գերագնահատի իր պահանջների
արդարութիւնն ու հակառակորդի անիրաւութիւնը,
վերագրի իրան չափազանցուած առաքինութիւններ,
իսկ հակառակորդին՝ ամէն տեսակ
արատներ ու ոճիրներ, ինքնաներշնչի զայրոյթի,
բարկութեան, ատելութեան ու վրիժառութեան
զգացմունքներ... Բայց եթէ այդ հոգեկան կացութիւնը
դառնում է տեւողական եւ կռուի շրջանից էլ
դուրս չի փոխարինւում աւելի զգաստ,
համբերատար, արդարացի ու գիտակից վերաբերմունքի,-
ազգը, լրջորեն հիւանդ է։ Այլեւս
գիտակցութիւնն ու առողջ եսասիրութիւնը չեն,
որ խօսում են նրա մէջ, այլ՝ թունաւորուած հոգին
ու կոյր եսամոլութիւնը:

Բայց այն հանգամանքը, որ որոշ պայման–