Իսկ եթէ, հետեւելով Շանթին, ընդլայնուի այդ աստիճան բառերի իմաստը, նրանք կը կորսնցնեն ամէն եզր, ամէն բովանդակութիւն եւ կը դառնան սոսկ «բառեր», - դատարկ ու պարապ հնչիւն:
Հետագայ տողերում Շանթր խօսում Է «ընտանիքների», «խմբական կեանքի», «ցեղային կաղմակերպոլթիւնների» ու «ժողովուրդների» մասին, ցսյց տալու համար, թէ կենդանիներն էլ ընդունակ են այդ ամէնը ունենալու:
Կասկած չկայ, որ ե՛ւ կենդանիները, ե՛ւ բոյսերը ունեն խմբական կեանք ու կազմում են ընտանիքներ, ցեղեր (բոյսերը՝ բնագիտական իմաստով, իակ կենդանիները՝ նաեւ սոցիալական իմաստով):
Բայց թիւրիմացութիւնը նրա մէջ է, որ ընտանիքը, ցեղը, խումբը, ժողովուրդը՝ տարբեր հասկացողութիւներ են, ազգը՝ տարբեր: Բնագիտութիւնը բաժանում է բուսական ու կենդանական աշխարհը զանազան դասերի, ցեղերի, տեսակների, ընտանիքների, բայց երբեք ազգերի։
Ազգն էլ խմբակցութիւն է անշուշտ ու ազգային կեանքն էլ՝ խմբական կեանք, բ՝այց ամէն խմբակցութիւն ազգ չէ ու ամէն խմբային կեանք ազգային չէ: Ազգը մարդկային ու այն էլ մարդկային առանձնայատուկ խմբակցութիւն է, որ չպէտք է շփոթել ուրիշ կարգի խմբակցութիւնների հետ, եթէ ուզամ ենք հասկանալ իրար–