Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/14

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ուածների հասկացողութեան մէջ սա մինչեւ այսօր
էլ մնում է գերիշխող:

Դժուար չէ նկատել, որ այստեղ «ազգ» գաղափարը
պարզապէս շփոթւում է «ցեղ» կամ
«տոհմ» գաղափարի հետ:

Բայց ազգային միութիւնը ցեղային միութիւն
չէ եւ ազգը ցեղ չէ, հակառակ նրան որ մեր
հրապարակախօսները ու բանաստեղծները (առաւելապէս
արեւմտահայերը) շատ յաճախ «ազգ» եւ
«ազգային» բառերի փոխարէն գործադրում են
«ցեղ» ու «ցեղային» բառերը։

Եթէ ազգը ցեղ լինէր,— իսկապԷս որ ժամանակակից
քաղաքակիրթ ազգերի գոյութիւնը
շատ վիճելի կը դառնար:

Վերցնենք մի ինքնատիպ, լաւ արտայայտւած
ու որոշակի կաղապարուած ազգ,— անգլիական
ազգը, օրինակի համար:

Ո՞րն է այդ ազգի ցեղային միութիւնը,
ո՞րն է անգլիական ազգային արիւնը:


Նախապատմական ժամանակներից բրիտանական
կղզիների վրայ ապրել են զանազան կեղտական
ցեղեր, — անգլեր, բրիտներ, սկոտներ, պիկտեր:
Պատմութեան արշալոյսին եկել են հեռաւոր
հարաւ—արեւելքից, Միջերկրականի աւազանից,
հռովմէական աշխարհակալները, կռուել են տեղացիների
հետ, տիրել են երկրի մի մասին, նստել
են այստեղ, խառնուել բնիկների հետ: Ապա
եկել են Հիւսիսից, Սկանտինաւեան թերակղզիից