Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/141

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նոյնը, ինչ մրջիւնի ու մարդու միջեւ։ Ի հարկէ,
երկուսն էլ կենդանի օրգանիգմներ են, ունեն նոյն
ծագումը ու ապրում են համաձայն նոյն կենսաբանական
օրէնքների: Բայց եւ այնպէս, մենք
տարբերում ենք մէկը միւսից, մէկին մարդ ենք
անուանում, միւսին՝ մրջիւն: Եւ շատ բան
շահած չէինք լինի (մեր հասկացողութիւներն ու
բառերի իմասսաը ճշդելու տեսակէտէց), եթէ
երկուսին էլ «մարդ» անուանէինք։

Ազգը պատմա—մշակութային երեւոյթ է եւ
ո՛չ բնապատմական:

Անհերքելի է, որ ամէն մի ընկերային—սոցիալական
(ուրեմն եւ պատմա—մշակութային՝) երեւոյթի
տակ դրուած են կենսաբանական հիմքեր,
ինչպէս կենսաբանականի տակ՝ բնագիտական,
ֆիզիքական, քիմիական, իսկ սրանց տակ՝
մեքանիքական հիմքեր։ Բայդ մենք որոշակի տարբերում
ենք միմեանցից այդ երեւոյթները եւ ամէն
մէկին տալիս ենք իր յատուկ անունը (եւ
պէտք է տանք, որպէսզի հասկանանք, թէ ինչի
մասին ենք խօսում): Կենսական պրոցեսները
տարբերում ենք ֆիզիքականներից ու քիմիականներից,
հոգեկան ու ընկերային պրոցեսները տարբերում
ենք կենսաբանականից...

Թերեւս սա մեր մտքի տկարութիւնն է, բայց
այլ կերպ մենք չենք կարող մտածել, ըմբռնել,
արտայայտուել ու հասկանալ միմեանց:

Եթէ ընդունենք, թէ «անտառն էլ իր տեսակի