Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/144

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եթէ ուշադրութեամբ դիտենք ու վերլուծենք
իրական ազգերը, կը տեսնենք, որ նրանք միշտ
մի բան աւել ունեն, ու մի բան պակաս, քան պիտի
ունենար տիպար ազգը: Ապա կը տեսնենք, որ
ազգային տարրերը - նրանց չափը, զարգացման
աստիճանը, համեմատական ուժգնութիւնն ու նշանակութիւնը
— նոյնը չեն ամէն ազգի համար:

Այս մի ազգի մէջ աւելի շեշտուած ու առանձնապէս
զարգացած է, օրինակ, պետական տարրը
ու համեմատաբար թոյլ են ուրիշ ազգային տարրերը,
միւսի մէջ կրօնականը, երրորդի՝ պատմականը
կամ կենցաղայինը... Այս կամ այն տարրը
կարող է շատ թոյլ արտայայտուած լինել -
նոյնիսկ բոլորովին բացակայէլ — տուեալ ազգային
միութեան մէջ: Միւս կողմից, ամէն մի ազգային
միութիւն կարող է պարունակել եւ իրօք
պարունակում է իր մէջ — աւելի կամ պակաս չափերով -
օտար, խորթ, ոչ—ազգային տարրեր։

Այս բազմապիսութիւնը բարդացնում ու դժուարացնում
է անշուշտ խնդիրը, բայց անխորտակելի
արգելք չէ երեւոյթի գոյութիւնը հաստատէլու
եւ նրա էութիւնը հասկանալու համար:

Ահա մի բաժակ իմ սեղանի վյրայ: Սա
ջուր է: Ե՛ս էլ, դուք էլ - ջուր ենք անուանում
այս հեղուկը: Եւ չենք սխալւում, թէեւ գիտենք,
որ սա քիմիապէս մաբուր չէ: Եթէ վերլուծենք
այս հեղուկը, անշուշտ էլ գտնենք նրա մէջ
- բացի քիմիապէս կապուած ջրածնից ու թըթ–