Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/145

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ուածնից — նաեւ ազատ օդ, զանազան տղեր, գուցէ
եւ միկրոօգանիզմներ: Եթէ իմ բաժակի մէջ
եղած աղբիւրի ջրի փոխարէն վերցնենք մի բաժակ
ջուր մօտակայ առուիդ կամ գետակից, բաղադրութիւնը
կը լինի աւելի բարդ, կողմնակի խառնուրդները՝
աւելի շատ ու աւելի բազմազան: Եթէ
վերցնենք ջուրը մի ուրիշ առուիդ կամ մի ուրիշ
գետից, հաւանականօրէն կը գտնենք տարբեր
բաղադրութիւններ, նոր նիւթեր կամ նոյն նիւթերը
տարբեր չափերով:

Ոչ գետի ջուրը, ոչ առուինը, ոչ աղբիւրինը
եւ առհասարակ իրականութեան մէջ գոյութիւն
ունեցող ոչ մի ջուր (բացի լաբարատորիաների մէջ
արհեստականօրէն պատրաստուածներից) քիմիական
մտքով ջուր չէ: Սա մէկ: Երկրորդ. եթէ համեմատելու
լինենք իրար հետ՝ աղբիւրի ջուրը
նոյնը չէ, ինչ է գետի կամ առուի ջուրը: Երրորդ.
մեր աղբիւրի ջուրը նոյնր չէ, ինչ ձեր աղբիւրինը
եւ Արաքսի ջուրը նոյնը չէ, ինչ Հռենոսինը կամ
Դանուբինը:

Բայց եւ այնպէս, այս բոլոր ջրերը հաւասարապես
«ջուր» ենք անուանում մենք ու կրկնում
եմ՝ չենք սխալւում:

Ինչո՞ւ:

Որովհետեւ սրանց բոլորի էլ հիմնական մասը
քիմիական ջուրն է: Ապա նաեւ այն պատճառով,
որ սրանք բոլորն էլ օժտուած են մօտաւորապէս
նոյն քիմիական ու ֆիզիքական յատկու–