Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/147

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րումները, որ ակներեւ են ու անհերքելի, չեն կարող
սակայն կասկածի տակ դնել ազգերի իրականութիւնը,
նրանց գոյութիւնը։

Եթէ պահանջելու լինէինք զտուած, միանգամայն
անխառն ու որոշակի սահմանուած տիպեր,
պիտի հերքէինք նաեւ ցեղերի ու տեսակների գոյութիւնը
բուսաբանական կամ կենդանաբանական
աշխարհում եւ դասակարգերի գոյութիւնը մարդկային
ընկերական կազմի մէջ, որովհետեւ սրանք
եւս չեն ներկայացնում անխառն տիպեր, կտրուած՝
հարեւան տիպերից անանցանելի սահմաններով:

II


Ազգը ինչպէս եւ ամէն մի կենսական երեւոյթդ
քարացած չէ անշարժ, մէկ անգամ ընդ
միշտ սահմանուած ձեւերի մէջ. զարգացման պրոցեսի
մէջ է նա շարունակ, միշտ փոփոխւում է,
նոր ձեւեր ու արտայայտութիւններ է ստանում:
Եթէ խօսելու լինենք մեքանիքայի լեզուով՝ ազգային
մարմնի կայունութիւնը շարունակ «վայրկենական
հաւասարակշռութեան» վիճակի մէջ է,
տատանւում ու կերպարանափոխւում է շարունակ,
«որոնում» է իրան, շարունակ «կազմւում» է ու
«գոյանում»:

Եւ այս շարժողութեան մէջն է նրա կեանքը,