Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/148

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սա է նրա կենսունակութեան ապացոյցն ու ապագային
գրաւականը:

Եթէ զարգացման պրոցեսը դադարի՝ ազգը
մեռած է կամ մեռնելու վրայ է, դատապարտուած
է մահուան:

Յաւիտենական չեն ազգերը, նրանք ծնւում
են, զարգանում, հասունանում ու մեռնում:

Ասորական, բաբելոնական, եգիպտական ու
հռովմէական մեծ ազգերը մեռած են դարեր առաջ,-
այսինքն մեռած են այն ուրոյն, ինքնատիպ
պատմա–կուլտուրական միութիւնները, որոնք
ճանչցուած են պատմութեան մէջ այդ անունների
տակ ու ստեղծել են այդ անունների հետ
կապուած քաղաքակրթութիւնները:

Պրովանսալցին, որ տարբերւում է այսօր
Բուրգոնի կամ Անժուի ֆրանսիացուց ոչ աւելի,
քան սիւնիցքի հայը տարբերւում է լօռեցի հայից,
Միջին Դարերում կազմում էր մի առանձին ազգ.
այդ ազգը չկայ այսօր: Սկովտիական ազգից մնում
է անունը միայն, ազգային զգեստը տեղ–տեղ
ու մի քանի սովորութիւններ, որ դեռ տարբերում
են սկովտիացուն անգլիացուց, բայց ազգը
չկայ: Ֆլամանդացիների կէսը (բելգիական վալլոնները)
ֆրանսիացել է վաղուց ու այսօր պայքար
է մղում միւս կէսի դէմ՝ ֆրանսական լեզուն
Ֆլրանդրիայում հաստատելու համար: Բրետոնական
լեզուն (ուրեմն եւ ազգը) հազար տարուայ
ընթացրում (10րդ դարից մինչեւ 20րդը) կորցրել