Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/149

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

է յօգուտ ֆրանսական լեզուի իր տերիտորիայի
կէսից աւելին...

Ազգերը շարունակ փոխում են իրանց կազմն
ու ծաւալը, զօրանում են ու տկարանում, ապա՝
քանդւում ներսից (երբ սպառած են լինում բոլոր
ստեղծագործական կարողութիւնները) կամ խորտակւում
արտաքին հարուածների տակ, մեռնում:

Անհրաժեշտ չէ որ մեռնեն - ֆիզիքապէս ու
անժառանգ — ազգը կազմող մարդիկ: Պրովանսալցիները,
վալլոն–ֆլամանդացիները, սկովտիացիները
չեն ենթարկուած զանզուածային կոտորածների
ու բնաջնջման, նրանց սերունդները չեն
ոչնչացուած, շարունակում են ապրել մինչեւ այսօր,
բայց ազգ չեն կազմում այլեւս, ազգայնօրէն
մեռած են:

Այն խեղճ ու անճար ժողովուրդները, որոնք
թափառում են այսօր Տիգրիսի ու Եփրատի միջեւ
տարածուած անապատ տափարակներում կամ այն
ողորմելի ֆելլահները, որոնք Գահիրէի փողոցներում
մարրում են ֆրանկների կօշիկները - թերեւս
սրանք կրում են իրանց երակների մէջ Բաբելոնն
ու Թեփեսը շինող մեծ հայրերի արիւնը:
Արիւնը ունեն գուցէ, բայց չեն ժառանգել, չեն
պահել ու խնամել, կորցրել են հայրերի ստեղծագործած
մեծ հարստութիւնները — այն մշակոյթը
ժողովուրդներից ազգեր է կազմում: Եգիպտոսի
մշակութային ժառանգը — նրա հոգեւոր
որդին - դասական Հելլադան Է եւ ո՛չ այսօր–