Jump to content

Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/15

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ու Դանեմարրից, նոր յեղեր, ապա եկել են Սաքսանները գերմանական անտառների խորքերից, ապա՝ նորմանները ֆրանսիական ափերից... Կելտական, գերմանական ու լատինական մեծ ցեղերէն պատկանող զանազան հատուածներ — անգլեր, բրիտներ, սկոտներ, հռովմէացիներ, վեղիացիներ, դանեմարքցիներ, սարսոններ, նորմաններ— շերտաւորուել են յաջորդաբար, դարերի ընթացքում, իրար վրայ խառնուել են միմեանց եւ տուել են ցեղայնօրէն բազմապիսի մի սերունդ, որից կազմուել է այսօրուայ անգլիական ազգը:

Եւ այսօր Էլ դեռ չի դադարել, գեռ այսօր Էլ շարունակում Է ցեղերի խմորումը: Ճիչդ է, բրիտանական կղզիները ղարերից ի վեր չեն ենթարկուած նոր նուաճումների, զանգուածային նոր տեղափոխութիւններ այլեւս չեն կատարուած այս երկրում: Բայց, շնորհիւ միջ–ժողովրդական յարաբերութիւների պարզացման ու հաղորդակցութիւնների հեշտացման, կողմից եւ անգլիական ազգի աշխարհակալութեան միւս կողմից, - այսօր էլ բազմաթիւ անգլիացիներ կապւում են ամուսնական կապերով ոչ—անգլիացիների հետ եւ նոր բարդութիւններ են մտցնում իրանց «ազգային արեան» մկջ, որ առանց այն Էլ շատ բարդ Է արդէն:

Եթէ անգլիացու անգլիացի լինելը ուզենանք հիմնաւորել ու հաստատել նրա «անգլիական ա–