Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/151

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կը միւսին, - միւս կողմից ու զուգընթացաբար
կատարւում է բաժանման պրոցեսը: Մայր–ազգերից
անջատւում են հատուածներ, կերպարանափոխւում
են ու նոր ազգութիւններ կազմում:
Կիեւը եղել է ռուս ազգի օրօրանը, իսկ այսօր
ուկրայնիացիները ազգայնօրէն անջատում են իրանց՝
ռուսներից: Հարաւային Ափրիկէի բօէրները
հոլլանդացի չեն այլեւս: Անգլիական գաղութները
Հիւսիսային Ամերիկայում, Աւստրալիայում
ու Նոր Զելանդիայում նոր ազգեր կազմելու
վրայ են: Նոյն եւ սպանական ու պորտուգալական
գաղութները Կենտրոնական ու Հարաւային
Ամերիկայում:

Երբ ժողովուրդները հասնում են քաղաքակրթութեան
որոշ բարձրութեան, ստեղծագործում
են ու գանձում որոշ չափի ու ուրոյն ձեւերի
մշակութային հարստութիւններ - բնականօրէն
ու անխուսափելիօրէն կազմում են ազգային միութիւներ:

Պատմական օրէնք է սա:

Հները մեռնում են, նրանց փոխարէն ծնունդ
են առնում նորերը. այսինչ ազգութիւնը լուծւում
է այնինչ ազգութեան մէջ, ոչնչանում, բայց այս
մի երրորդը՝ ինքը բաժանւում է եւ նոր ազգային
մարմին կազմում:

Ազգերը եղել են անցեալում, գոյութիւն ունեն
այսօր եւ չկայ ոչ մի տուեալ ենթադրելու,
թէ չպիտի լինեն վաղը: