Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/153

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խընթաց թափ առաւ 19րդ դարում եւ արտայայտութիւն
գտաւ, ամենախուլ անկիւններում իսկ:

Կեսարիայի կամ Ադանայի հայերը սրանից
կէս դար առաջ ուրիշ լեզու չգիտէին, բացի թուրքերէնը:
Նոյնը եւ Վրաստանի հայերը, որոնք խօսում
էին միայն ու բացառապէս վրացերէն: Իսկ
այսօր այդ թրքախօս ու վիրախօս հայերի զաւակներն
ու թոռները բաւականին խոշոր թուով՝
խօսում են արդէն, կարդում ու գրում հայերէն:
Ապազգայնացման պրոցեսը, որ վաղուց արդէն
սկսուել էր ու մեծ նուաճումներ արել որոշ շրջանների
հայութեան մէջ, ոչ միայն դանդաղեց ու
կանգ առաւ սրանից մի կէս դար առաջ, այլ եւ
տեղի տուեց հակառակ մի պրոցեսի — կորցրած
ազգութիւնը վերագտնելու:

Չարդարացաւ այն կարծիքը, թէ ազգային
բաժանումներն ու խմբակցութիւնները - հնացած
ձեւ է մարդկային կենակցութեան, անցած
դարերի մնացորդ, մի տխուր ժառանգութիւն, որ
թողել են մեր բարբարոս պապերը եւ թէ
քաղաքակրթութեան ընդհանրացումն ու ծաւալումը
անխուսաւիելիօրէն ազատելու են մարդկութիւնը
այդ ժառանգութիւնից ու տանելու են դէպի ապազգայնացում:

Չարդարացաւ այն կարծիքը, թէ ազգային
բաժանումները հետեւանք են ժողովուրդների մեկուսի
կացութեան եւ թէ քանի աւելի զարգանան
ու հեշտանան հաղորդակցութեան միջոցները, յա–