Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/154

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րատեւ ու սերտ դառնայ ժողովուրդների շփումը,
բազմանան ու ամրանան միջազգային կապերը եւ
գիտակցուին ընդհանուր շահերը (մասնաւորապէս
տնտեսական կապերն ու շահերը) - այնքան
աւելի պիտի տժգունանան ազգային անհատականութիւնները
ու տեղի տան մի հանուրմարդկային տիպի:

Չարդարացան այս նախատեսութիւնները:

Վերջին 100—150 տարուայ ընթացքում մարդկային
քաղաքակրթութիւնը մի ապշեցուցիչ թռիչք
է արել (մասնաւորապէս դրական գիտութիւնների
ու տեքնիքայի ասպարէզում), ահագին
նուաճումներ է կատարել, ծաւալուել է ու ընդհանրացել
անօրինակ չափերով: Հաղորդակցութեան
միջոցները զարգացել են, արադացել ու
հեշտացել անվտանգ ու մատչելի դարձել ամէնքի
համար - այնպէս, որ կարծես տարածութիւնը
գոյութիւն չունի այլեւս աշխարհի մէջ։

Մեր պապերի համար Երեւանից Ստամբոլ
գնալ—գալը մի գործ էր, որին մարդիկ - թերեւս
մէկը յիսուն հազարից - պատրաստւում էին տարիներով
ու ապա տարիներ շարունակ պատմութիւններ
անում այդ հեքիաթային ճամբորդութեան
մասին։ Իսկ այսօր՝ ովկիանն անցնելը եւ
Ամերիկա գնալը կամ ասիական մեծ ցամաքը ծայրից
ծայր կտրելն ու մէնչեւ ճափոն հասնելը
այնպիսի սովորական բան է դարձել, որ այլեւս
ոչ զարմացնում է, ոչ իսկ հետաքրքրում մէկին: