Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/157

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րեմն ֆրանսիացիները, գերմանացիներն ու անգլիացիները
վաղուց արդէն ձուլուած պիտի լինէին
կամ առնուազն վաղուց արդէն կանգնած
պիտի լինէին ձուլման ճամբու վրայ, որովհետեւ
որանք՝ ամէնից աւելի քաղաքակրթուած ազգերը
լինելով հանդերձ՝ դարեր ի վեր ամենասերտ ու
ամէնօրեայ յարաբերութիւնների մէջ են միմեանց
հետ։ Փարիզից Բերլին, Փարիզից Լոնդոն ու Լոնդոնից
Բերլին - մի քանի ժամուայ ճանապարհ
է միայն։ Օրական հազար մարդիկ՝ ամէն տեսակ
գործերով՝ անցնում են սահմանը ու շփւում հարեւանների
հետ։ Հազարաւոր ու հազարաւոր
գերմանացիներ՝ առեւտրական ու այլ գործերով՝
տարիներով ապրում են Ֆրանսայում ու Անգլիայում,
ֆրանսիացիներ՝ Անգլիայում ու Գերմանիայում,
անգլիացիներ՝ Գրմանիայում ու Ֆրանսայում:
Բայց արդեօ՞ք գերմանացիները (իբրեւ
ազգ, իբրեւ ամբողջութիւն) ապագերմանանում
են աստիճանաբար ու ֆրանսական կաղապարով
կաղապարւում եւ կամ ֆրանսացիները՝ անգլիական
կերպարանք առնում։

Բազմաթիւ գերմանացիներ հարկադրուած են
գիտնալու եւ գիտեն ֆրանսերէն, ինչպէս բազմաթիւ
ֆրանսացիներ խօսում են անգլիերէն ու
գերմաներէն, բազմաթիւ անգլիացիներ՝ գերմաներէն
ու ֆրանսերէն: Բայց այս հանգամանքը
վտանգո՞ւմ է արդեօք ազգային լեզուի գոյութիւնն
ու զարզացումը, տանո՞ւմ է արդեօք լե–