Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/158

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

զուները դէպի ձուլում: Ֆրանսերէն գիտցող գերմանացին
պակաս լաւ գիտէ իր մայրենի գերմաներէնը,
պակաս է սիրում իր սեփական լեզուն,
պակա՞ս է գնահատում ու իմանում զայն:

Գերմանացիները համարեա իւրացրել են
Շէքսպիրը։ Բայց մի՞թէ այս պատճառով նրանք
մոռացել են Գեօտէն կամ պակաս են սիրում
Հաուպտմանը։

Անշուշտ, Շէքսպիրը ունեցել է իր մեծ՛ ու
բարերար ազդեցութիւնը գերման գրականութեան
վրայ: Գերմանական երաժշտութիւնը արձագանգ
է գտել ռուս երաժշտութեան մէջ, ռուսական
թատրոնի վյրայ... Այս կարգի օրինակները բազմաթիւ
են եւ բարեբախտաբար աւելի եւս բազմանալու
են քաղաքակրթութեան առաջխաղացման
հետ միասին։ Ազգերը օգտւում են միմեանցից,
փոխանակում են մշակութային արժէքներ
— ճիշդ այնպէս, ինչպէս փոխանակում են նիւթական
արժէքներ:

Բայց՝ փոխանակելով, իւրացնում ու ազգայնացնում
են օտարը. օտար տարրեր ներմուծելով
ոչ միայն չեն քանդում ազգային ուրոյն մշակոյթը,
այլ աւելի եւս հարստացնում, զօրացնում են
այն: Պուշկինն ու Իբսէնը — երկուսն էլ ազդուած
են Շէքսպիրից, ներշնչուել են ու մասամբ ընդօրինակել
Շէքսպիրը: Բայց այսուհանդերձ երկուսն
էլ ազգային մեծ բանաստեղծներ են. «Բորիս
Գողունովը» նոյնքան ռուսական է ու «Հել—