Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/159

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հոլանդի մարտիկները» նոյնքան նորվեգիական,
որքան անգլիական են Շէքսպիրի «քրոնիկոնները»:

Ի հարկէ, փոխադարձ ազդեցութեան տակ
տեղի են ունենում նաեւ, ձուլման դէպքեր: Արդէն
մի քանի անգամ առիթ եմ ունեցել մատնանիշ անելու
այս երեւոյթը եւ հարկ չեմ տեսնում նորից
վերադառնալու, խնդրին։

Պատմութիւնը հաստատում է, որ ծերացած,
թոյլ, ուժասպառ կամ որոշակի դեռ չկազմակերպուած
եւ հետեւապէս՝ անկայուն ագգերը
յաճախ կորցնում են իրանց դէմքը, ենթարկուէլով
օտար ազդեցութիւնների, կլանուելով ու
ձուլուելով հարեւան ազգութիւնների մէջ։ Բայց
նոյն պատմութիւնը վկայում է, որ ուժեղներն ու
կենսունակները, ժամանակի ընթացքում, աւելի
եւս զօրանում են ու ինքնահաստատւում:

Այս երկու հակառակ պրոցեսները կատարւում
են զուգընթացաբար, լրացնում են մէկը միւսին:
Պատմական ճշմարտութիւն է, որ պրովանսալցիները
լուծուեցին ֆրանսական ազգի մէջ ու սկովտիացիները՝
անգլիականի մէջ։ Բայց ճշմարտութիւն
է եւ այն, որ իրլանդացիները չխառնուեցին
նոյն անգլիացիների հետ, Բոհեմիայի չեխերը
մնացին անջատ՝ գերմանացիներից ու հայերը
չթուրքացան:

Իրականութեան հակառակ կը լինէր ասել,
թէ պատմութիւնը տանում է մարդկութիւնը բազ-