Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/16

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րիւնով» միայն, անյաղթելի դժուարութիւնների
կը հանդիպենք:

Անգլիայում կայ այսօր աղգային մի շատ որոշ
միութիւն, բայց ցեղային միութիւն չկայ:
Կարելի է եւ պէտք Է ընդունել իբրեւ փաստ անգլիական
մեծ «ազգը», բայց խօսք չի կարող լինել
անգլիական «ցեղի» մասին: Անգլիական ազգ
կայ, բայց անգլիական ցեղ գոյութիւն չունի:

Մի ուրիշ օրինակ, — հայ ազգը:

Ո՞րն է մեր ցեղային կազմը: Հաւանականօրէն՝
հետեւեալը.—

Շատ հին ժամանակներում (Ք-ից աւելի քան
տասը դար առաջ) Ուրարդու կոչուած երկրի մէջ
— Վանայ լճի աւազանից մինչեւ միջին Արաքսի
(գուցէ եւ Սեւանի) աւազանը — ապրել է մի
խալդիական մեծ ժողովուրդ, թերեւս հատուած
մի ուրոյն ցեղի, որ պրոֆ. Ն. Մառը «յաբէթական»
է անուանում: Ուրարդացի խալդերը մշտական
պատերազմների մէջ են եղել իրենցից հարաւ—արեւելք
ապրող ասորացիների ու բաբելացիների
հետ, յաճախ մեծաբանակ գերիներ են բերել
այդ տաք տափարակներից կամ իրանք նուաճուել
տափաստանների բնակիչներից եւ երկու
դէպքումն էլ՝ խառնուել են նրանց հետ:

Ապա (Ք. Ծ-ից մօտ վեց դար առաջ) մի մեծ
մարդկային հոսանք - այս անգամ արիական
(հնդեւրոպական) ցեղի — եկել է Ուրարդու աշխարհը
հեռու արեւմուտքից, Բալկանեան թերա–