Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/160

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մազգայնութիւնից դէպի միազգայնութիւնը եւ
թէ քաղաքակրթութիւնը վերացնում է ազդային
առանձնայատկութիւնները, ուրեմն եւ ազգային
բաժանումները:

18րդ դարի փիլիսոփաներին թերեւս ներելի
էր այս սխալը: Բայց կրկնել նոյնը 20րդ դարում՝
կը նշանակէր կոյր լինել երկու աչքերով:

Պէտք չէ միայն չփոթել ազգային առանձնայատկութիւնները
այնպիսի նմանութիւնների ու
տարբերութիւնների հետ է որոնք չեն բխում ազգութեան
էութիւնից, ոչ էլ պայմանաւորում են
այն:

Կասկած չկայ, որ այսօրուայ ֆրանսացին
շատ աւելի «նման» է այսօրուայ գերմանացուն,
քան գրենլանդական էսքիմոսը Հարաւ—աֆրիկեան
հոտտենտոտին եւ այս երկու որ՝ ռուսին: Բայց
սա ապացոյց չէ, թէ ուրեմն էսքիմոն ու Հոտտենտոտը
ազգայնօրէն աւելի լրիւ են արտայայտւած,
կազմում են աւելի կատարեալ ազգային տիպեր,
քան գերմանացին, ֆրանսացին կամ ռուսը,
— ապացոյց չէ, որովհետեւ այն գծերը, որ նմանեցնում
են ֆրանսացիին գերմանացուն, ազգային
չեն, այլ հանուր–քաղաքակրթական, ինչպէս
եւ այն գծերը, որ տարբերում են էսքիմոյին
հոտտենտոտից, ազգային չեն, այլ պարզ
ցեղային կամ պարզ կենցաղային: