Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/162

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ազգային շարժումներ էին սրանք, ազգերի
գոյութեան ու ինքնագիտակցութեան պերճախօս
վկայութիւններ: Պետականօրէն դարերով կապուած
տարբեր ազգերը ձգտում էին բաժանուել
իրարից, իսկ նոյն ազգի պատկանող անջատ հատուածները՝
խմբուել ի մի, ամբողջացած ազգային
պետութիւններ կազմել:

Նոյն երեւոյթը աւելի եւս ուժգնապէս արտայայտուեց
մեծ պատերազմի ընթացքում եւ
նրանից անմիջապէս յետոյ խաղաղութիւնը վերահաստատելու
շրջանում, երբ հիմնովին վերաքննութեան
առնուեց Միջին Երոպայի ու Մերձաւոր
Արեւելքի քաղաքական քարտէզը: Բազմաղգեայ
մեծ կայսրութիւնները՝ Ռուսաստան,
Աւստրօ—Հունգարիա ու թիւրքիա կազմալուծուեցին,
ծնունդ տուին նոր պետութիւնների, հիմնւած
գլխաւորապէս ազգային բաժանումների վրայ:
Կազմուեցին Ֆինլանդա, էստոնիա, Լեթոնիա
(լատիշների պետութիւն), Լիթվանիա, Լեհաստան,
Ուկրայնա, Վրաստան, Հայաստան,
Ազրբեջան, Վոլգայի ու Միջին Ասիայի մահմեդական
պետութիւնները. ապա՝ Զեխօ—Սլովասկիա,
Հունգարիա, Եուկո—Սլաւիա, Ալբանիա,
Իրաք (Միջագետք), Իրլանդան բաժանուեց Անգլիայից,
Իսլանդան՝ Դանեմարքից...

Դարձեալ ազգութիւնների ու ազգային հակումների
աննախընթաց, ապշեցուցիչ յաղթանակն
էր սա: