Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/163

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նոյն պատմական շրջանում (18րդ դարի վերջերից)
զօրացաւ ու քաղաքակիրթ ժողովուրդների
կեանքի մէջ գերիշխող տեղ բռնեց հին աշխարհի
«երրորդ դասակարգ» - բուրժուազիան:

Այս հանգամանքը, ժամանակագրական այս
զուգադիպութիւնը առիթ է տուել մտանելու, թէ
ազգայնութիւնը - ազգային ինքնագիտակցութիւնն
ու ազգային պայքարը - բուրժուազիայի
դասակարգային արտայայտութիւններից մէկն է,
նրա ստեղծագործութիւնն ու զէնքը՝ ընդդէմ
միջազգային պրոլետարիատի:

Պարզ թիւրիմացութիւն է կամ գիտակցական
կեղծիք՝ երեւոյթների այսպիսի մեկնութիւնը:

Ազգութիւնն ու դասակարգը էապէս տարբեր
երեւոյթներ են, միանգամայն անկախ մէկը միւսից:
Ազգութիւնը ապադասակարգային է (ինչպէս
եւ դասակարգը՝ ապազգային)- վեր է կամ
դուրս դասակարգից: Կապիտալն ու նրա տէրը
- բուրժուազիան - տոնուագն նոյնքան մի քաջազգային
եւ, որքան եւ հակառակ բանակը՝ պրոլետարիատն
ու աշխատաւորութիւնը առհասարակ:

Շատ մեծ պատիւ արած կը լինէինք բուրժուազիայի,
եթէ նրա դասակարգային հնարագիտութեանը
վերագրէինք ազգային գիտակցութիւնը
եւ սրա առարկայական հիմքը ազգային արժէքների
գոյութիւնը: Ազգը հաւաքական ստեղծագործութիւն
է, որի մէջ ունեն իրանց բաժինը
ազգ կազմող ժողովուրդի բոլոր խաւերը։ Եւ եթէ