Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/164

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կայ մի տարր, որը առանձնապէս աշխատած է
ազգային անհատականութիւնը հաստատելու,
ամէնից աւելի ստեղծագործում է ու սնուցանում
ազգային արժէքներ, ամէնից աւելի վառ պահում
է ազգային իդէալները — դա ոչ թէ ազգի բուրժուազիան
է, այլ նրա ապադասակարգայաին մտաւորականութիւնը:

Անհերքելի է, որ բուրժուազիան շահագործել
է (ու ապագայում էլ կարող է շահագործել) իր
դասակարգային նպատակների համար ազգային
բաժանումները, ազգային հակառակութիւններն
ու հակամարտութիւնները։

Բայց չէ՞ որ նոյն բուրժուազիան, նոյն դասակարգային
նպատակների համար (շահագործել է
նաեւ գիտութիւնը, տեքնիքան, արուեստը, մամուլն
ու գրագիտութիւնը։ Այս այսպէս լինելով,
կարելի՞ է ասել, թէ ուրեմն գիտութիւնն ու արուեստը,
մամուլն ու գրականութիւնը բուրժուական
հնարագիտութիւններ են, բուրժուազիայի
դասակարգային արտայայտութիւնները ու
յատկապէս նրա դասակարգային զէնքը։ Չէ՞ որ
նոյն զէնքը նոյնքան բանուկ ու նոյնքան զօրեղ է
նաեւ, պրոլետարիատի ձեռին: Մեր օրերում ռուս
բւլշեւիկների օրինակը զոյց է տալիս, թէ ի՛նչ
մեծ չափերով կարող է շահագործել մարտնչող
պրոլետարական կուսակցութիւնր մամուլի,
գրականութեան ու արուեստի ուժը:

Գիտութիւնը ինքնըստինքեան ոչ մի առըն–