Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/165

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

չութիւն չունի դասակարգայէն բաժանումների
հետ։ Տարբեր բան է, թէ այս կամ այն գիտնականը
կարող է բուրժուական հակումներ ունենալ
եւ այս կամ այն վարդապետութիւնը (մասնաւորապէս
հասարակագիտութեան մէջ) կարող է
գունաւորուած լինել դասակարգային միտումներով
ու յատուկ նպատակ ունենալ արդարացնելու,
ամրապնդելու, յաւերժացնելու այս կամ այն
հասարակական կարգերը։ Բայց սա գիտութեան
յատկութիւնը չէ, այլ միայն գործադրութեան:

Գիտութիւնը մի չէզոք զէնք է, որ հաւասարապես
կարող է զարնել ե՛ւ աջ, ե՛ւ ձախ - նայելով
թէ ում ձեռքն է դտնւում։

Նոյնը եւ ազգը:

Ազգային բաժանումները կարող է շահագործել
(ու շահադործում է) ոչ միայն բուրժուազէան,
այլ եւ աշխատաւորութիւնը:

Եթէ Բագւում հայ բուրժուազիան շահագործում
էր հայ—թաթարական հակառակութիւնը,
կաշկանդելով հայ բանուորութեան դործօն մասնակցու.
թիւնը կապիտալի տիրապետութեան դէմ
ուղղուած պայքարի մէջ - չէ՞ որ վրաց սոցիալ–
դեմոկրատիան իր հերթին շահագործում էր
մեծապէս այն հանգամանքը, որ Վրաստանի
մանր ու խոշոր բուրժազիան կազմուած էր
գլխաւորապէս հայերից, իսկ Հ. Յ. Դաշնակցութիւնը
շահագործում էր այն հանգամանքը, որ
Հայաստանում հողատիրութիւնը գտնւում էր