Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/168

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րութիւն ու հաւասարութիւն — ահա՛ թէ ինչ էր
ուսուցանում Ֆրանսիական Յեղափոխութիւնը:
Իրաւունքների գիտակցութիւն եւ անողոք պայքար
իրաւունքների համար - ահա այն մակարդը, որով
մակարդուեց մարդկային հոգին նորագոյն
պատմութեան շէմքին վրայ:

Մէկ անգամ սկսուած պայքարը չէր կարող
սահմանափակուել կանխորոշուած շրջանակի մէջ,
անհրաժեշտօրէն պիտի ունենար իր տրամաբանական
զարգացումը, - նոյնիսկ եթէ նրա հեղինակները
նախատեսած չլիեէին թէ մինչեւ ո՛ւր է
տանելու այն:

Ինչո՞ւ արքայական տներն ու տոհմային
ազնուականութիւնը - մի բուռ մարդիկ, մի չնչին
փոքրամասնութիւն - պիտի տիրեն աշխարհին ու
բռնանան ժողովուրդների վրայ, թելադրեն իրանց
կամքը, ծծեն մարդկութեան արիւն—քրտինքը,
պատերազմեն երբ կամենան, դաշնակցեն ում
հետ կամենան, ասեն՝ «պետութիւնը - ես եմ»
եւ իրօք ծախեն ու գնեն, իրար նուիրեն ու իրարից
ժառանգեն գիւղեր ու քաղաքներ: Ո՞վ են
թագաւորներն ու ազնուականները, որ այդպիսի
իշխանութիւն ունենան եւ ինչո՞ւ համար մենք
ես ու դու - պիտի ենթարկուենք նրանց քմահաճութիւններին:

Դժուար էր այդ հարցը դնել, դժուար էր
գլխի ընկնել, թէ այդպիսի հարց էլ կարող է
դրուել, - դժուար էր, որովհետեւ կային fe–