Jump to content

Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/170

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ticheներ, որոնք դարերով կաշկանդել էին մարդու միտքը ու կապել լեզուն։

Բայց երբ հարցը դրուեց, պատասխանն էլ եկաւ, ինքն իրան: Այդ այդպէս է, որովհետեւ մենք - ես ու դու - թոյլ ենք տալիս այդ որովհետեւ մենք - ես ու դու - գիտակցութիւն չունենք մեր իրաւունքների, կամք չունենք պայքարելու, կազմակերպուած չենք պայքարի համար: Ուրեմն ...

Մնացածը պարզ էր:

Ու այսօր, մէկ ու կէս դեռ չանցած, քաղաքակիրթ մարդկութեան մէջ չկան այլեւս ոչ ինքնակալ թագաւորներ, ոչ իշխող ազնուականութիւն:

Բայց առաջին «ինչու»ին անխուսափելիօրէն պիտի հետեւէին եւ ուրիշ «ինչու»ներ:

Ինչո՞ւ հողի կամ գործարանի սեփականատէրը առանց աշխատանք թափելու պիտի իւրացնի աշխատաւոր մարդ ու վաստակի մի մասը. կամ եթէ մասնակից է աշխատանքին, ինչո՞ւ պիտի վարձատրուի անհամապատասխան մեծ չափերով: Ինչի՞ վրայ է հիմնուած սեփականատիրութեան իրաւունքը եւ ինչո՞ւ աշխատաւոր մարդը պիտի ընդունի այդ իրաւունքի անձեռնմխելիութիւնը: Ինչո՞ւ փոքրաթիւ, սեփականատէրների ներկայացուցիչները (կամ նրանց վարձկանները) պիտի նստեն պարլամենտներում եւ յօրինեն օրէնքներ, որոնց ակներեւ նպատակն է՝ ապահովել փոքրա-