Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/171

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Չէ՞ որ բոլոր փետիշները կասկածի տակ էին
առնուած, սկսուել էր հին արժէքների ընդհանուր
եւ արմատական վերագնահատման շրջան, արթնացել
էր ու աննախընթաց թափուք հրապարակ
եկել իրաւունքի գիտակցութիւնը։ Այս արթնացող
գիտակցութեան արտայայտութիւններից մէկն
էլ ազգային գիտակցութիւնն էր. ազգերը գլխի
էին ընկնում, որ իրանք եւս ունեն ինչ որ իրաւունքներ,
կարիքներ ու պահանջներ, որ բռնադատուած
են...

Գիտակցութիւնից մինչեւ պայքարը՝ մի քայլ
էր միայն։

Թերեւս առարկութիւն լինի, թէ յունական
շարժումները 19րդ դարի առաջին քառորդում՝
ազգային բնոյթ չունէինք թէ յոյները ապստամբեցին
ոչ թէ օտար տիրապետութեան, այլ պարզապէս
մի բռնակա ռեժիմի դէմ, անկախ նրա
ազգային հանգամանքից: Բայց ինչո՞ւ նոյն բռնակալ
ռեժիմի դէմ, չապստամբեցիին Ռումելիայի
ու Անատոլիայի թուրքերը, այլ ապստամբեցին
յատկապէս այլազգիները՝ յոյները, ռումանացիները,
սերբերն ու բուլղարները: Ինչո՞ւ ռուսական
բռնակաալ ռեժիմի դէմ ապստամբեցին լեհերը
ու չապստամբեցին իրանք ռուսները (խօսքս
19րդ դարի մասին է):

Սխալ կը լինէր ասել, թէ ազգային դրօշակ
կրող այս շարժումները բացարձակապէս ու միայն
ազգային էին, առանց կողմնակի հանգա–