Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/177

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վրայ, կոչ անելու ազգասիրութեան ու հայրենասիրութեան, —
նա քաղաքականութիւն է վարում,
կեղծում Է խոշոր չափերով (ինչպէս կեղծում
էին անցեալում թագաւորները)։

Եթէ իբրեւ օրինակ վերցնելու լինենք մեր
սեփական իրականութիւնը ու վերյիշենք մեր ամենամօտ
անցեալը, դառնութիւնով պիտի արձանագրենք,
թէ որքան չնչին է եղել մեր այսպէս
կոչուած «բուրժուազիա»յի մասնակցութիւնը հայ
ազատագրական շարժման մէջ:

Յարական ու սուլթանական ռեժիմի տակ մեր
«բուրժուաները» մի հոգս են ունեցել միայն. յարմարուել
ըստ ամենայնի եղած կարգերին ու մթութեան
մէջ, խոնարհաբար, սուսիկ—բուսիկ աւելացնել
իրանց կարողութիլնները:

Պատերազմի առաջին շրջանում, կամաւորական
խմբեր կազմելու ժամանակ, նրանք ոչ միայն
խնայեցին իրանց զաւակների թանկագին արիւնը
եւ նոյնիսկ զինուորական ծառայութեան
պարտադիրներին - ամէն տեսակ ապօրինի
ճանապարհներով, կաշառքով ու կեղծիքներով
պաշտօնների դրին խորը թիկունքում կամ արտասահման
փախցրին, այլեւ սոսկ դրամական
զոհաբերութիւնների հանդէպ ցոյց տուին ծայրայեղ
ամօթալի գձուձութիւն: Իսկ յեղափոխութեան
ու անկախ պետութիւններ կազմելու շրջանում՝
զգուշաբար մնացին չարժումներից դուրս,
աշխատանքից հեռու, չէզոք ու սպասողական,