Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/178

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մտահոգուած մի մտքով միայն - սեփական
կեանքն ու գոյքը փրկելու մտքով (գիտեմ փայլուն
բացառութիւններ, բայց սրանք չեն հերքում,
այլ աւելի եւս ընդգծում են ընդհանուր երեւոյթը):

Ճիշդ է, եւրոպական բուրժուազիան ա՛յլ կերպ
վարուեց Մեծ պատերազմի ընթացքում, չբաժանեց
իրան ժողովուրդական զանգուածներից, սրանց
հետ միասին կռուեց ու նահատակուեց:

Բայց մէկ որ՝ Եւրոպայում բուրժուան մասնակցեց
պատերազմին ոչ իբրեւ դասակարգ, այլ
իբրեւ սոսկ քաղաքացի, միւս քաղաքացիների
հետ անխտիր ու հաւասար եւ նրա հայրենասիրական
ոգեւորութիւնը աւելի բարձր չէր, քան
օրինակ պրոլետարինը:

Երկրորդ՝ Մեծ պատերազմը ազգային պայքար
չէր իր էութեամբ: Եթէ մի շարք ազգեր
ազատագրուեցին ու սեփական պետութիւններ կազմեցին,
դա պարզապէս պատերազմի հետեւանքներից
մէկն էր եւ ոչ նրա շարժառիթն ու նպատակը:
Պատերազմի իսկական պատճառը՝ տնտեսական
մրցումն էր մեծ պետութիւնների միջեւ
եւ այստեղ անգլիական, գերմանական կամ ֆրանսական
բուրժուազիաները իրական ու մեծ
շահեր ունէին պաշտպանելու (կամ հակառակորդից
խլելու): Այլ էր մեր ունեւորների դրութիւնը,
քանի որ հայերի մասնակցութիւնը պատերազմի
մէջ ունէր մի նպատակ միայն՝ ազատել