Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/18

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այդ բազմութեան մէջ մի քանի տարբեր ցեղային
տիպեր, աւելի կամ պակաս շեշտուած (մանաւանդ
եթէ հաւանուածները զանազան վայրերից
են). տարբեր դիմագծեր, զանկերի տարբեր ձեւեր,
մորթու եւ մազերի տարբեր գոյներ, աչքերի
ու շրթունքների տարբեր նկարներ: Մէկը յոյնի
է նման, միւսը վրացու, երրորդը՝ հրեայի,
չորրորդը ասորու, քուրդի... բայց եւ այնպէս
բոլորն էլ հայ են:

Ես ունէի մի շատ հետաքրքրական հաւաքածու՝
մի քանի տասնեակ լուսանկարներ իսկական
հայ մարդկանց, որոնք ներկայացնում էին շատ
տարբեր ցեղային տիպեր:

Եթէ հնարաւոր լինէր ենթարկել մարդկային
արիւնը ցեղային վերլուծման, շատ հաւանական
է, որ ամէնից աւելի շեշտուած, իսկական ու անվիճելի
«հայ–բրիստոնեայի» երակների մէջ հետազօտողը
գտնէր աւելի քրդական կամ պարսկական
արիւն, քան հայկական:

Ի՞նչպԷս որոշել ազգային պատկանելութիւնը
այն մարդու, որի ծնողները տարբեր ազգերի զաւակներ
են. ի՞նչպէս անուանել մէկին, որի հայրը
անգլիացի է, մայրը՝ ֆրանսուհի,— արդեօք
անգլօ–ֆրա՞նկ... բայց այդպիսի ազգութիւն
չկայ: Իսկ, եթէ անգլօ—ֆրանկը անզգուշութիւն
արաւ մի զաւակ ունենալու գերման—իտալուհի
կնոջից, ի՞նչ անուն տալ այդ խեղճ փոքրիկին,
— արդեօք անգլօ–ֆրանկօ–իտալօ–գերմա՞ն ան-