Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/180

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

V


Աստեղ ի դէպ կը լինէր գնահատութեան առնել
ազգային դաւանանքը մասնաւորապէս սոցիալիստական
վարդապետութեան տեսակէտից: Խնդիրը
շատ կարեւոր է, որովհետեւ տեղի է տուել
(ու մասամբ շարունակում է դեռ տալ) խոշոր
թիւրիմացութիւնների, մանաւանդ մեր իրականութեան
մէջ, ուր այնքան պակաս է գիտակցութիւնը
ու այնքան զօրեղ՝ չմարսուած ֆորմիւլների
հմայքը: Կուզենայի մի քիչ երկար
կանգ առնել այս խնդրի վրայ: Բայց յօդուածիս
շրջանակը թոյլ շի տալիս այդ ու ապա՝ իմ կարողութիւնից
վեր կը լինէր այդպիսի մի աշխատանք:
Պիտի բաւականանամ մի քանի խօսքով
միայն:

Սոցիալիզմը հակառակ է ազգութեան,
ահա մի խօսք, որ յաճախ կը լսէը նոյնիսկ լաւ
գրագէտ, ուսում առած ու ընդհանուր առմամբ
խելահաս մարդկանցից:

Իրան «ազզայնական» համարողը խեթ աչքով
է նայում սոցիալիստի վրայ. սոցիալիստ ես —
ուրեմն թշնամի ես ազգութեան, ապազգայնացման
առաքեալ ես ու զինուոր:

Փոխադարձաբար իրան «սոցիալիստ» համարողը
խեթ աչքով է նայում ազգայնականի վրայ.
ազգայնական ես - ուրեմն բուրժուա ես,